Մոտակա ժամանակներս Ադրբեջանի և Պակիստանի միջև ուղիղ ավիացիոն կապ կհաստատվի: Այդ մասին հայտարարել է Պակիստանի քաղավիացիայի նախարար Գուլամ Սարվար Խանը: Խանը հանդիպել էր Պակիստանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեին: Խանի խոսքով, Ադրբեջանն ու Պակիստանը եղբայրական երկրներ են: Իր հերթին, Ալիզադեն նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է ամրապնդել կապերը Պակիստանի հետ: