24.11.2024
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան. F-35-ները կտեղակայեն Ս-400-ների գործողության գոտուց դուրս
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն դեմ է Իրանի` միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալուն

Մոսկվան նախազգուշացնում է Իրանին` դուրս չգալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, դա վտանգավոր կլինի: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:


Հիշեցնենք, որ Իրանը դադարեցրել է միջուկային գործարքի շրջանակում որոշ պարտավորությունների կատարումը, և, ըստ Ռյաբկովի, կան կետեր, որոնք թույլ են տալիս Իրանին գործել այնպես, ինչպես երկիրը գործում է:


«Սակայն դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք Իրանի բոլոր քայլերի հետ: Հակառակը` մենք նախազգուշացնում ենք Իրանին` հրաժարվել գործարքից դուրս գալու մտադրությունից, ինչի մասին խոսվում է բարձր մակարդակով, եթե, օրինակ, ՄԱԿ-ի ԱԽ-ում դարձյալ հրատապ դառնան հակաիրանական պատժամիջոցները»,- ասել է Ռյաբկովը: