24.11.2024
Ամերիկացի սենատոր. Սիրիայում պատերազմն արագ կավարտվի, եթե ԱՄՆ-ն դուրս բերի իր զորքերը
prev Նախորդ նորություն

Պուտինը մեկնաբանել է Իրանի դեմ պատժամիջոցների շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Իրանի դեմ պատժամիջոցների շուրջ ստեղծված իրավիճակը: Թեմային նա անդրադարձել է միջազգային տեղեկատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ` Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում:


«Հարցե՞ր կան միջուկային ծրագրի հետ կապված, տարածաշրջանային հարցե՞ր կան, լավ: Խնդրեմ, ո՞վ է արգելում քննարկել այդ հարցերը Իրանի հետ: Սակայն պարտադիր չէ անել դա` քանդելով այն, ինչը ձեռք է բերվել նախկինում»,- ասել է ՌԴ նախագահը` հավելելով, որ հենց այդ հարցում իրենք ԱՄՆ վարչակազմի հետ համաձայն չեն:


Նա նաև նշել է, որ եթե ԱՄՆ-ն ու Իրանը վերադառնան նորմալ երկխոսության, դա կարելի է միայն ողջունել: