24.11.2024
Իրաքի հետախուզություն. «Իսլամական պետությունը» կորցրել է իր ուժը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԱՄՆ-ին անհանգստացնում է Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցության մեծացումը

Իրանը տասնամյակներ շարունակ պատրաստվել է ԱՄՆ-ի հարձակմանը: Չնայած ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանին՝ունենալով առավելություն օդում, սակայն Թեհրանն ու նրան ենթարկվող զինված խմբավորումները կարող են այդ պատերազմն ԱՄՆ-ի համար դարձնել երկարաժամկետ և թանկարժեք: Այդ մասին հայտարարել է փորձագետ Գյունեի Յըլդըզը:


Նա նշել է, որ ԱՄՆ-ին անհանգստացնում է Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցության մեծացումը:


Ըստ նրա, Իրանի դիրքերի ամրապնդումը կապված է նաև ԱՄՆ-ի՝տարածաշրջանից դուրս գալու, արաբական երկրների ավտորիտար առաջնորդների տապալման և արաբական գարնան հետ, որոնք փոխեցին կոնֆիգուրացիան Մերձավոր Արևելքում:


Նա նշել է, որ պատերազմի ժամանակ Իրանը կարող է հենվել նաև Իրաքում շիական ուժերի, Սիրիայում իրանական ապստամբների, Լիբանանում Հզբոլահի և Եմենում հոուսիտների վրա: