24.11.2024
Սիրիա է մեկնել հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը
prev Նախորդ նորություն

Իրանի ժողովուրդն ու իշխանությունը չեն տրվի Թրամփի քաղաքական հնարքներին. Համենեի

Իրանի ժողովուրդն ու իշխանությունը չեն տրվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական հնարքներին: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Համենեին:


Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը փորձում է տպավորություն ստեղծել, որ հրաժարվել է Իսլամական Հանրապետության դեմ քայքայիչ գործողություններից:


«ԱՄՆ նախագահը փորձում է ասել, որ պատրաստ է ընդունել մեզ, սակայն դա քաղաքական հնարք է: Նրանք չեն խաբի Իրանի ժողովրդին եւ իշխանություններին: Ամերիկացիները պետք է հեռու մնան Իրանից: Որտեղ էլ նրանք լինեն, պատերազմ, ապստամբություն, շահագործում կամ կայսերականություն կլինի»,- ասել է Համենեին:


Նա նշել է, որ Իրանը կշարունակի առաջընթացի հասնել, եթե ԱՄՆ-ը հեռու մնա: