29.03.2024
Պոմպեոն Իրանի հետ լարվածության սրման ֆոնին չհայտարարված այցով Իրաք է ժամանել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունները կվնասեն Թուրքիային․ FT

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք մի քանի տարի աճող ավտորիտարիզմից հետո Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ընդդիմության հաղթանակը հույս ներշնչեց, որ ժողովրդավարությունը Թուրքիայում չի մահացել։


Ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու ընտրական հանձնաժողովի որոշումը մարեց այդ հույսը։ Կրկնակի ընտրությունների անցկացումը Էրդողանին եւ նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը կարող է երկրի խոշորագույն քաղաքում իշխանությունը վերականգնելու հնարավորություն տալ։ Սակայն դա լուրջ վնաս կհասցնի Թուրքիայի քաղաքական եւ տնտեսական դիրքին, անկախ արդյունքներից՝ գրում է FT-ը։


Այս որոշումը եւս մի քանի վտանգ է պարունակում։ Առաջին՝ թուրք ժողովուրդը կարող է ուղղակի կորցնել հավատը խաղաղ ժողովրդավարական քաղաքականության հանդեպ։ Դա հատկապես հնարավոր է, եթե ԱԶԿ-ն հաղթի երկրորդ ընտրություններում։ Զինվորականները, որոնք տառապել են 2016թ․ հետապնդումներից, նույնպես կարող են աճող անհանդուժողականություն դրսեւորել ԱԶԿ-ի հանդեպ։

Փորձագետ. Ստամբուլի ընտրությունների չեղարկումը՝ Էրդողանի թուլություն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար