23.04.2025
Իրանը կկրճատի միջուկային համաձայնագրի գծով պարտավորությունների մի մասի կատարումը. Ռոհանի
prev Նախորդ նորություն

Պոմպեոն Իրանի հետ լարվածության սրման ֆոնին չհայտարարված այցով Իրաք է ժամանել

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի հետ լարվածության սրման ֆոնին Բեռլին նախատեսված ուղեւորության փոխարեն չհայտարարված այցով Իրաք է ժամանել:

CNN-ն հայտնում է, որ Պոմպեոն Բաղդադում գտնվելու 4 ժամվա ընթացքում հանդիպել է երկրի վարչապետ Ադիլ Աբդ ալ Մահդիի, նախագահ Բարհամ Սալիհի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:

Պոմպեոն իր հանդիպումներն անվանել է «արդյունավետ» եւ ասել, որ իրաքցի պաշտոնյաների հետ քննարկել է «իրենց երկրում ամերիկացիների համարժեք պաշտպանության ապահովման համար Իրաքի կարեւորությունը»:

«Նրանք հավաստիացրել են, թե հասկանում են, որ դա իրենց պատասխանատվությունն է»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «ցանկանում էր հայտնել նաեւ սպառնալիքների մեծացման մասին, որպեսզի նրանք կարողանան հնարավոր ամեն ինչ անել մեր թիմին պաշտպանելու համար»: «Նրանք նաեւ հասկացան, որ դա կարեւոր է իրենց երկրի համար»,- ասել է Պոմպեոն:

Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունները կվնասեն Թուրքիային․ FT
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան