25.11.2024
Le Figaro. ԱՄՆ-ն չի ցանկանում հակամարտություն Իրանի հետ, սակայն պատրաստ է դրան
prev Նախորդ նորություն

Նեթանյահուն խոստացել է թույլ չտալ, որ Իրանում միջուկային զենք հայտնվի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն խոստացել է թույլ չտալ, որ միջուկային զենք հայտնվի Իրանում, որը հայտարարել է «միջուկային գործարքի» պարտավորություններից մասնակիորեն հրաժարվելու մասին:


«Մենք Իրանին թույլ չենք տա միջուկային զենք ստանալ»,-ասել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով Զոհված մարտիկների եւ ահաբեկչական գործողությունների զոհերի օրվան նվիրված արարողություններից մեկի ժամանակ:


Իրանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի դեսպաններին հայտնել է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում «առանձին պարտավորությունների կատարումը դադարեցնելու» իր որոշման մասին: