25.11.2024
Անկարայի և Իզմիրի քաղաքապետեր են հաստատվել ընդդիմադիր թեկնածուները
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն ահաբեկչական կառույց է ճանաչել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»

Միացյալ Նահանգների իշխանությունները ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկը` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»:


Այդ մասին այսօր Վաշինգտոնում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքատուղար Մայք Փոմփեոն: «Այս որոշումը ուժի մեջ կմտնի մեկ շաբաթից», - նշել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:


«Այս որոշումը հստակորեն ուրվագծում է այն վտանգները, որոնք ուղեկցում են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հետ գործարար կապերի հաստատումը կամ այդ կառույցին աջակցություն ցուցաբերելը: Եթե դուք բիզնես եք ծավալել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հետ, նշանակում է ֆինանսավորում եք ահաբեկչությունը», - նշված է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ:


Իրանագետ Վարդա Ոսկանյանի համոզմամբ, ԱՄՆ-Իրան այս հակամարտությունը քարոզչական պատերազմի տիրույթում է, բայց կարող է ունենալ որոշակի հետևանքներ։


«Եթե կողմերն ահաբեկչական ճանաչեն միմյանց զինված ուժերը կամ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումները, դրանից կարող են բխել որոշակի գործողություններ։ Ակնհայտ է, որ լարվածության որոշակի աճ Մերձավորարևելյան տարածաշրջանում կնկատվի, ինչը չի բխում մեր պետության շահերից՝ հաշվի առնելով այն բարձր մակարդակի հարաբերությունները, որ Հայաստանն ունի Իրանի հետ և որոշակի գործընկերային հարաբերությունները, որ ունի Միացյալ նահնագների հետ», - ամփոփեց Վարդան Ոսկանյանը։