23.04.2025
Թրամփը Գոլանը «նվիրեց» հրեաներին. ԱՄՆ-Իսրայել տանդեմի մեսիջն Իրանին
prev Նախորդ նորություն

«Հըզբոլլահ» առաջնորդը Գոլանը Իսրայելի մաս ճանաչելու կապակցությամբ դիմադրության կոչ է արել

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալան կոչ է արել դիմադրության՝ կապված ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարության ճանաչման հետ՝ հայտնում է AFP-ը։

Նրա խոսքերով, սիրիացիների համար միակ ճանապարհը իրենց հողերը վերադարձնելն է, իսկ պաղեստինցիների համար «օրինական իրավունքներին» հասնելը՝ դա «դիմադրությունն է, դիմադրությունը եւ դիմադրությունը»։ Նա Թրամփի այդ քայլն անվանել է «ծայրահեղ շրջադարձային պահ արաբա-իսրայելական պատմության մեջ»։

Թրամփի որոշումը «ջախջախիչ հարված է հասցնում տարածաշրջանում, այսպես կոչված, խաղաղ գործընթացին»՝ ասել է Նասրալան։

Թուրքիան ցանկանում է ավելի  մեծ ծավալներով գազ ներկրել Իրանից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան