WP. ԱՄՆ-ն փորձում է խանգարել արաբական երկրներին վերականգնել Ասադի հետ հարաբերությունները
Արաբական երկրների փորձերը՝ վերակագնել հարաբերությունները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ այն բանից հետո, երբ նա դարձել է քաղաքացիական պատերազմում հաղթող, հանդիպում են ԱՄՆ-ի դիմակայությանը, որը դիմում է անեւ պատժամիջոցների սպառնալիքին: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրներին:
Հրատարակությունը գրում է, որ ամեն ինչ սկսվել էր ԱՄԷ-ի՝ 2018 թվականի դեկտեմբերի 27-ին Դամասկոսում իր դեսպամատան բացման մասին որոշումից, որը Սիրիայում հակամարտության մեկնարկից հետո դադարեցրել էր գործունեությունը: Դրանից հետո մյուս արաբական երկրները եւս ձգտում էին կարգավորել հարաբերությունները նախագահ Ասադի հետ:
Պատճառն ըստ հրատարակության այն է, որ նրանք, ովքեր ի սկզբանե աջակցել էին Ասադաի ներքաղաքական հակառակորդներին, այժմ բախվում են մի իրականության հետ, ըստ որի տեսանելի ապագայում նա ամենայն հավանականությամբ կմնա իշխանության:
Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ակտիվորեն փորձում է մտքափոխել արաբական աշխարհի իր դաշնակիցներին՝ Սիրիայի հետ մտերմանալու փորձից: Մասնավորապես, գործի է դրվում պատժամիջոցների սպառնալիքը, գրում է թերթը:
Հրապարակման համաձայն, Ռուսաստանն իր հերթին հակադիր ջանքեր է գործադրում՝ արաբական աշխարհում իր գործընկերներին կոչ անելով սկսել Դամասկոսի հետ դիվանագիտական կամուրջներ կառուցել: