ԱՄՆ պետքարտւղար Մայք Պոմպեոն Վարշավայում Մերձավոր Արևելքի հարցերով համաժողովի շրջանակում հայտարարել է, որ խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում անհնար են առանց Իրանին դիմակայելու: Նա լրագրողների հետ զրուցել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ: «Անհնար է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հասնել առանց Իրանին դիմակայելու: Դա ուղղակի անհնար է»,- ասել է Պոմպեոն` հիշատակելով Իրանի «չարամիտ» ազդեցությունը Լիբանանում, Եմենում, Սիրիայում և Իրաքում: Նեթանյահուն, իր հերթին, վարշավյան ֆորումը «պատմական շրջադարձային պահ» է անվանել, քանի որ դրան մասնակցում են արաբական երկրներ, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն Իսրայելի հետ: Իրանը ֆորումին մասնակցելու հրավեր չի ստացել: