24.11.2024
ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Սիրիայում և Իրաքում գործող ահաբեկիչներին. Ռոհանի
prev Նախորդ նորություն

Թուրքիան պատրաստ է միանալ Իրանի հետ առեւտրի համար ԵՄ-ի հատուկ ֆինանսական մեխանիզմին

Թուրքիան պատրաստ է միանալ Իրանի հետ առեւտրի համար ԵՄ-ի հատուկ ֆինանսական մեխանիզմին։ Այս մասին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ Սոչիում հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է Mehr-ը։

Նշելով, որ Իրանն ու Թուրքիան լի են ահաբեկչության դեմ պայքարի հաստատակամությամբ, Ռուհանին ասել է, թե «ահաբեկչական խմբավորումները տարածաշրջանում բազմաթիվ տարիներ աջակցվում են օտարերկրյա տերությունների, մանավանդ Միացյալ Նահանգների կողմից»։

Ինչ վերաբերում է երկու երկրների երկկողմ հարաբերություններին, Իրանը պատրաստ է զարգացնել Թուրքիայի հետ հարաբերությունները էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի ոլորտներում՝ ասել է Ռուհանին։
Էրդողանը հավաստիացրել է, որ Թուրքիան պատրաստ է միանալ Իրանի հետ առեւտրի համար ԵՄ-ի հատուկ ֆինանսական մեխանիզմին եւ ստեղծել նմանօրինակ երկկողմ մեխանիզմ։