Շաբաթներ առաջ Բաշար Ասադի բանակը հսկողության տակ է վերցրել սիրիական Հոլանների մեծ մասը`այդ թվում Իսրայելի հետ սահմանակից տարածքները: Ի պատասխան իսրայելական օդուժի` Դամասկոսի մերձակայքին իրականացրած հարվածների Հոլանյան բարձրունքների կողմից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռ է արձակվել, փոխանցում է Maariv-ը: Իսրայելական հարվածներն ուղղված էին նրան, որպեսզի թույլ չտան Սիրիայի հարավով իրանական զենքեր մատակարարել Հզբոլահ շարժմանը Լիբանանում: Իրանը շարունակում է Սիրիայում ամրպանդվելու փորձերն ու Հզբոլահին զինելու մարտավարությունը: Իր հերթին, Իսրայելը շարունանելու է հարվածներ հասցնել Սիրիայում գտնվող իրանական թիրախներին`դա կանխելու համար: Նշվում է, որ սիրիական հավասարման մեջ հայտնվել է նոր խաղացող`Ասադի բանակը: