Իրանը ծրագրում է Instagram-ը երկրում ստեղծված սոցցանցով փոխարինել: Այս մասին հայտնում է Mehr-ը՝ վկայակոչելով Կիբեռհարթակի գլխավոր խորհրդի քարտուղար Աբուլհասան Ֆիրուզաբադիին։Վերջինը հայտարարել է, որ Իրանը պետք է ներկայացնի Instagram-ի լավագույն այլընտրանքը, եւ նման հարթակ արդեն մշակվել է։ Առավել մանրամասն տեղեկություն նան չի հայտնել, տեղեկացրել է ՌԻԱ Նովոստին։ «Մենք խնդրել ենք Instagram-ին բանակցություններ անցկացնել, սակայն որեւ է հանդիպում դեռեւս չի եղել»,- նշել է Ֆիրուզաբադին։Դեկտեմբերի սկզբին նա հայտարարել էր, որ ավելի քան միլիոն օգտատեր ունեցող ցանկացած արտասահմանյան մեսենջեր Իրանում պետք է ունենա իր ներկայացուցիչը։