Ադրբեջանական և իրանական ներդրողները պատրաստ են համագործակցել համատեղ նախագծերում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն: Ըստ նրա, իրանցի գործարարները պատրաստ են դուրս գալ ՌԴ-ի և ԱՊՀ-ի այլ երկրների շուկաներ Ադրբեջանի միջոցով: Անդրադառնալով Հյուսիս-Հարավ միջանցքին նա նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են