Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունվարի 23-ին նախատեսված բանակցությունների ժամանակ կքննարկի Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության գոտու ստեղծումը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյը: «Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը չպետք է ծառայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի շահերին»,- նշել է նա: