ԱՄՆ-ն փաստացի չի զգում հատուկ միջոցների կարիք` թուրքական տնտեսությանը հարվածելու համար: Թուրքիայի ֆինանսա-տնտեսական համակարգն արդեն դժվարություններ ունի: Անկարայի արտաքին պարտքը հասնում է 450 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտարարել է թուրք քաղաքագետ Քերիմ Հասը: Նա նշել է, որ աճում է ինֆլյացիան ու գործազրկությունը, իսկ թուրքական լիրան անկայուն է:Ըստ նրա, տնտեսական ռիսկերը մեծանում են Անկարայի ու Վաշինգտոնի գեոպոլիտիկ հակասությունների ֆոնին: Նա հավելել է, որ թուրքական տնտեսությունը մեծ կախվածություն ունի արտաքին ներդրողներից, իսկ թուրքական խոշորագույն ընկերությունները սկսել են կապիտալի արտահոսք կազմակերպել Թուրքիայից: