25.11.2024
Սիրիական հավասարման մեջ հայտնվել է նոր խաղացող` Ասադի բանակը. Maariv
prev Նախորդ նորություն

Իսրայելը կհարվածի ցանկացած երկրի, որն իր համար սպառնալիք կներկայացնի. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սիրիային հասցված գիշերային ավիահարվածներից հետո հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է ցանկացած երկրին պատասխան հարված հասցնել, որն իր ահմար սպառնալիք կներկայացնի:

«Մենք գործում ենք Իրանի եւ սիրիական ուժերի դեմ, որոնք աջակցում են Իրանի ագրեսիային: Ով էլ որ փորձի վնասել մեզ, մենք նրան պատասխան հարված կհասցնենք: Ով էլ որ սպառնա ոչնչացնել մեզ, պատասխանատվություն կկրի դրա համար», -«Ռամոն» օդանավակայանի հանդիասավոր բացմանն ասել է Նեթանյահուն:

Մեկնաբանելով Իրանի կողմից հրթիռի արձակումը՝ Նեթանհայուն ընդգծել է, որ Իսրայելը աչք չի փակի նման ագրեսիվ գործողությունների վրա:

Անցյալ գիշեր իսրայելցի զինվորականները հարվածներն են հասցրել Սիրիայում իրանական զենքի պահեստնետրին եւ ՀՕՊ մի քանի մարտկոցներն, որոնք կրակ են բացել ռմբակոծությունների ժամանակ գործարկված ինքնաթիռների վրա: