Ալի Շամհանի. ԱՄՆ-ի հետ բանակցություններն իմաստ չունեն
Հաշվի առնելով Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների կատարման խախտումները, այդպիսի կառավարության հետ ցանկացած բանակցություն անիմաստ է: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, հաղորդում է Tasnim-ը:
«Միացյալ Նահանգները չի անցել Իրանի միջուկային համաձայնագրի համատեքստում փորձարկումը, այդ պատճառով Իրանը չի կարող վստահել նրան որեւէ այլ դաշտում»,-հայտարարել է Շամհանին:
Նրա խոսքերով, ԱՄՆ-ի հետ բանակցություններն անօգուտ են: «Մենք այլեւս չենք կարող իրանական ժողովրդի ժամանակը ծախսել անպտուղ գործընթացների վրա: Մեր ազգը, որն անցած քառասուն տարիների ընթացքում, զգոնորեն չեզոքացրել է Սպիտակ Տան կողմից սաբոտաժի բոլոր գործողությունները, կխափանի ԱՄՆ-ի դավադրությունը` հենվելով նաեւ ներքին կարողությունների վրա»: