SOCAR-ը ձեռք է բերել Թուրքիայի Իզմիր քաղաքում գտնվող APM Terminals խոշորագույն կոնտեյներային տերմինալը: Նշվում է, որ SOCAR-ը տնօրինելու է այդ տերմինալը, իսկ APM Terminals-ը շարունակելու է տվյալ տերմինալի շահագործումը: Տվյալ տերմինալը գտնվում է Էգեյան ծովի ափին և ունի 1.3 միլիոն TEU հզորություն: