Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ պետքարտուղար Մայք Պոմպեոն իրեն մի երկու օր առաջ տեղեկացրել էին ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին։Haaretz-ը նշում է, որ Նեթանյահուն հավելել է, թե Իսրայելը ուշադիր հետեւելու է ամերիկյան զորքերի դուրսբերման գրաֆիկին եւ Իսրայելի համար այդ քայլի հետեւանքներին։