59-ամյա սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո Էր Ռիադը դեպքի վայր մասնագետներ է ուղարկել, որոնց խնդիրը եղել է թաքցնել հանցագործության հետքերը։ Այս մասին հայտարարել է թուրքական կառավարության ներկայացուցիչը։ Նա նաեւ հավելել է, որ փորձագետների մեջ եղել է քիմիկոս եւ թունաբան՝ տեղեկացնում է DW-ն։«Մենք կարծում ենք, որ նրանք երկուսն էլ Թուրքիա են եկել թուրքական ոստիկանության խուզարկությունից առաջ Ջամալ Խաշոգջիի սպանության ապացույցները վերացնելու միակ նպատակով»,- ասել է նա։Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։