Գերմանական նավթագազային Wintershall ընկերությունը դադարեցրել է աշխատանքը իրանական նախագծերում ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Այդ մասին հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ Մարտին Բահմանը:«Մենք պետք է պահպանենք մուտքը դեպի ֆինանսական շուկա: Այդ պատճառով մենք, ցավոք, ստիպված ենք դադարեցնել մեր ակտիվությունը Իրանում»,- ասել է նա: