Թուրքիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող 74 նախկին զինվորական: Նրանք մեղադրվում են պետական կարգի բռնի տապալման և սպանությունների մեջ: Հեղաշրջման հետևանքով 240 մարդ է զոհվել, խռովությունը ճնշվել է: