25.11.2024
Փորձագետ. ՌԴ-ն կարող է դուրս բերել զորքերը Սիրիայից այնտեղ իրավիճակի կայունացումից հետո
prev Նախորդ նորություն

Զարիֆ. Իրանի դեմ պատժամիջոցները երբեք ազդեցիկ չեն եղել

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրն իր Twitter-յան էջում գրել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները երբևէ ազդեցիկ չեն եղել.


«Իրանի թշնամիները վնասում են պարզ քաղաքացիներին, սակայն քաղաքականության մեջ փոփոխություն չեն մտցնում: ԱՄՆ-ի դիրքորոշումներում 180 աստիճան փոփոխությունն էր, որ Իրանի հետ Եվրոպայի բանակցություններում առաջընթացի հնարավորություն ստեղծեց: Այսօր էլ նման ակտիվություն է նկատվում»,-գրել է ԻԻՀ ԱԳ նախարարը:


Դոհայի միջազգային նստաշրջանի ընթացքում հրապարակված Զարիֆի Twitter-յան ուղերձում ասված է. «Իրանը և եվրոպական երեք երկրներ գումարած երկու (E3+2) խումբը նստած են բանակցության սեղանի շուրջ: ԱՄՆ-ն որոշեց հրաժարվել և բռնության ու անկարգության սերմեր տարածել»:


ԻԻՀ ԱԳ նախարարը Կատարում մասնակցում է Դոհայի միջազգային նստաշրջանին: Դրա շրջանակում նա հանդիպում ու զրույց է ունեցել Կատարի վարչապետ Շեյխ Աբդոլլահ Բեն Նասեր Ալ Սանիի և ԱԳ նախարար Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալ Սանիի, նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: