ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Սիրիայից իր զորքերը դուրս բերելու` ԱՄՆ-ի որոշումը: «Ինչ վերաբերում է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերմանը, ապա ԱՄՆ-ն ամեն տարի դուրս է բերում իր զորքերը Աֆղանստանից: Սիրիայից այդ զորքերի դուրս բերումը նույնպես դեռ չի երևում»,- ասել է նա` չբացառելով, որ դա ամեն դեպքում տեղի կունենա: «Հարկավո՞ր են արդյոք ամերիկյան զորքերը: Ոչ, հարկավոր չեն, դրանք այնտեղ լեգիտիմ ճանապարհով չեն գտնվում»,- ընդգծել է Պուտինը: