Դամասկոսին ձեռնտու է Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ուժերի ներկայությունը, քանի որ թուրքական հարձակման ժամանակ դրանք զսպող դերակատարում կունենան: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը: Նա նշել է, որ եթե Մանբիջ քաղաքը հանձնվի, ապա Թուրքիայի մոտ ցանկություն կառաջանա բուֆերային գոտին ընդլայնել դեպի Կոբանի`այդպիսի զարգացումը Դամասկոսի համաջ անցանկալի է: Ըստ նրա, Մանբիջը կարող են պահպանել Սիրիական դեմոկրատական ուժերը, որոնց կորիզը կազմում են քրդերը: