25.11.2024
Անկարա Բոլթոնի այցից հետո ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում լարվածություն է առաջացել
prev Նախորդ նորություն

Քրդերի դեմ Էրդողանի սպառնալիքները չեն կանգնեցնի Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը․ Պոմպեո

Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը չի կանգնեցվի՝ չնայած քրդական զինյալների դեմ Թուրքիայի սպառնալիքներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ խոստանալով երաշխավորել Սիրիայում քրդերի անվտանգությունը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր անվտանգության հարցերով ԱՄՆ խորհրդական Ջոն Բոլթոնի այն խոսքերը, թե Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման նախապայմանը կլինի քրդերի պաշտպանությունը։ Էրդողանը դա «լուրջ սխալ» էր անվանել։

Էրբիլում հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Էրդողանի նման դիրքորոշումը սպառնալիքի տակ չի դնում ամերիկյան զորքերի դուրսբերումը, Պոմպեոն ասել է․ «Ոչ։ Մենք նրա հետ բանակցում ենք։ Կարեւոր է, որ մենք հնարավոր ամեն բան անում ենք, որպեսզի ապահովենք այն մարդկանց պաշտպանությունը, որոնք պայքարել են մեզ հետ, եւ Էրդողանն իր վրա պարտավորություն է վերցրել, նա դա հասկանում է»,- հավելել է Պոմպեոն։