Ռուսական ռազմական ոստիկանության ուժերը սկսել են հսկողություն իրականացնել Սիրիայի հյուսիսային Մանբիջ շրջանում, ուր պատրաստվում էր մտնել թուրքական ԶՈւ-ն: Ռուսական ռազմական ոստիկանության տեղակայման մասին լուրը հաստատել է ոստիկանության ներկայացուցիչ Յուսուպ Մամատովը: «Այսօր մենք անցել ենք բնակելի Մանբիջ շրջանում ու դրա շրջակայքում գտնվող անվտանգության գոտում հսկողության իրականացմանը: Մեր խնդիրն է ապահովել տեղի անվտանգությունը մեր պատասխանատվության տակ գտնվող գոտում, վերահսկել իրավիճակն ու զինված միավորումների տեղաշարժը», - ասել է Մամատովը: