22.04.2025
Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել է իրեն փոխանցել Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմաբազաները
prev Նախորդ նորություն

ԱՄՆ վարչակազմն իրական արտաքին քաղաքականությունը իրանոֆոբիայով է փոխարինել․ Զարիֆ

ԱՄՆ ներկայիս վարչակազմն իրական արտաքին քաղաքականությունն իրանոֆոբիայով է փոխարինել։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը։

«Դա, իհարկե, կարող է ինքնասիրություն շոյել՝ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի մոլուցքը ավելի ու ավելի է հիշեցնում անընդհատ անհաջողության մատնվող սթալքեր-հոգեկան հիվանդի վարքագիծ»,- գրել է Զարիֆը։

«Ըստ էության, ԱՄՆ-ը իրական արտաքին քաղաքականությունը փոխարինել է Իրանի հանդեպ մոլուցքով եւ իրանոֆոբիայով»,- նշել է նա։

National Interest. Բոլթոնն իր թիմ է բերում Իրանի թունդ հակառակորդին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան