National Interest. Բոլթոնն իր թիմ է բերում Իրանի թունդ հակառակորդին
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամից (FDD) Ռիչարդ Հոլդբերգին առանցքային պաշտոնի է նշանակել վարչակազմում, որպեսզի ուժեղացնի Իրանի վրա ճնշման գործադրումը: Այս մասին ասվում է «National Interest»–ում հրապարակված հոդվածում:
Սպասվում է, որ Հոլդբերգը կմիանա Բոլթոնի թիմին որպես զանգվածային ոչնչացման իրանական զենքի դեմ պայքարի բաժնի տնօրեն:
Հոդվածում նշվում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Բոլթոնը հստակ ցույց տվեց, որ Իրանի նկատմամբ դիրքորոշումն անփոփոխ է. «Իրանի հարցով իր նոր ենթակայի դիրքորոշումը նույնական է Վաշինգտոնի ամենահավատարիմ իրանական «բազեներից» շատերի տեսակետին»: Նա հավատում է, որ Թեհրանի վարչակարգը նման է Խորհրդային Միությանը, այսինքն, գլոբալ հակաամերիկյան հակամշակույթի կենտրոն է, որը կարող է փլուզվել ներսից, եթե Ռեյգանի ոճով ճնշում գործադրվի, որի ջատագովն է ինքը»,- ասվում է հոդվածում:
Ինչպես նշում է հեղինակը, վարչակազմը պնդում է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանի նկատմամբ ուղղված լինի նրան, որպեսզի Թեհրանը փոխի իր վարքագիծը, սակայն, ֆորմալ առումով, այն ուղղված չէ ռեժիմի փոփոխությանը:
Սակայն վարչակազմի որոշ դաշնակիցներ, ինչպես օրինակ, Ռուդոլֆ Ջուլիանին, արտահայտում են մի տեսակետ, որը հակասում է պաշտոնական դիրքորոշմանը: Օրինակ, անցյալ տարի հեղինակի հետ զրույցում Ջուլիանին նշել է, որ Միացյալ Նահանգների դիրքերը ռեժիմի փոփոխության մեջ են: Բացի այդ, Հոլդբերգի նշանակումը համընկավ ԱՄՆ-ի՝ Սիրիայից զորքերի դուրս բերումը դանդաղեցնելու մտադրության հետ: Միեւնույն ժամանակ, Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամը՝ Հոլդբերգի նախկին աշխատավայրը, սկսեց ավելի ու ավելի կտրուկ խոսել Թրամփի քաղաքականության մասին, մասնավորապես` Սիրիայից զորքերի դուրսբերման մասին: Հիմնադրամի վերլուծաբանների կարծիքով, եթե Թրամփը դուրս գա Սիրիայից, ապա Թեհրանը նրանից ավելի գոհ կլինի, քան Բարաք Օբամայից: