ՌԴ-ն կարող է քննարկել Սիրիայից զորքերի դուրս բերման հարցը այն դեպքում, երբ Դամասկոսի կառավարությունը վերականգնի հսկողությունն ամբողջ երկրի նկատմամբ, տներ վերադառնան փախստականները: Այդ մասին հայտարարել է արևելագետ Վիտալի Նաումկինը: Նա նշել է, որ Մոսկվան Սիրիայում այժմ ունի երեք նպատակ`օգնել կառավարությանը վերականգնել հսկողությունն ամբողջ երկրի տարածքի նկատմամբ, վերակառուցել Սիրիան ու օգնել փախստականների վերադարձին: Ըստ նրա, Սիրիայում իրավիճակի կարգավորմանն այս պահին խոչընդոտում է քրդական հարցը, որի լուծման հստակ ռազմավարություն չունի ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ՌԴ-ն: