25.11.2024
Իրանում հերքել են Կասեմ Սուլեյմանիի մահվան լուրերը
prev Նախորդ նորություն

Թուրքիան լիահույս է, որ պողպատի և ալյումինի ամերիկյան լրացուցիչ պատժամիջոցները կչեղարկվեն

Թուրքիայի իշխանությունները հույս ունեն, որ պողպատի եւ ալյումինի ամերիկյան լրացուցիչ պատժամիջոցները կչեղարկվեն: Այս մասին հյատնել է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուխսար Պեկկանը, հաղորդում է Reuters-ը:

Նա նաեւ նշել է, որ Անկարան հույս ունի 6 ամսով ազատվել Իրանի դեմ իրանական նավթի վերաբերյալ ամերիկյան պատժամիջոցներից:

Օգոստոսին Վաշինգթոնը կրկնակի էր դարձրել թուրքական պողպատի եւ ալյումինի համար սակագները՝ ամերիկացի բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնի գործի կապակցությամբ երկու երկրների միջեւ առաջացած լարվածության պատճառով: Թուրքիայի իշխանությունները քահանային մեղադրել էին ահաբեկիչներին եւ լրտեսությանն աջակցելու մեջ: Նրան երկար ժամկետով ազատազրկում էր սպառնում: Սակայն նա ազատվել եւ ԱՄՆ էր ուղարկվել: