Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում գնդակոծել է քրդական «Ազգային ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (YPG) զինվորական կազմավորումների դիրքերը: Այս մասին տեղեկացնում է Anadolu-ն։YPG-ի ջոկատները ԱՄՆ-ի դաշնակիցներն են «Իսլամական պետություն» ջիհադական խմբավորման դեմ պայքարում։ Իր հերթին, Անկարան քրդերի ջոկատները համարում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդական աշխատավորական կուսակցության» սիրիական ճյուղավորում։Էրդողանը բազմիցս հայտարարել է թուրք-սիրիական սահմանը «ահաբեկիչներից մաքրելու» մտադրության մասին։ Հոկտեմբերի 26-ին նա վերջին զգուշացումն էր արել YPG-ին։