26.11.2024
Շոյգուն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Իդլիբում
prev Նախորդ նորություն

Թուրքական ԶԼՄ-ները Խաշոգջիի դաժան սպանության նոր մանրամասներ են պատմել

Թուրքական ԶԼՄ-ների ձեռքում են հայտնվել ձայնագրություններ, որոնք վկայում են The Washington Post-ի սյունակագիր Ջամալ Խաշոգջիի սպանության մասին՝ տեղեկացնում է Hürriyet Daily News-ը։


Ձայնագրություններից հետեւում է, որ լրագրողին հափշտակել են «Ա» բաժանմունքում, որտեղ վիզայի բաժինն է։ «Թողե՛ք ձեռքս։ Ի՛նչ եք ձեզ թույլ տալիս»,- գոռում է Խաշոգջին։ Թուրք իրավապահները ձայնագրություններում նույնականացրել են հետախուզության գնդապետ Մախեր Աբդուլազիզ Մութրեբին, ով պարբերաբար ուղեկցում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնին։ «Դավաճա՛ն։ Դու պատասխանատվության կենթարկվես»,- գոռում է նա։


Նույն ձայնն է լսվում «Գ» բլոկում խոսակցությունների ձայնագրության մեջ։ Այս բաժանմունքում է գտնվում հյուպատոսի գրասենյակը, որտեղից Մութրեբը 19 անգամ հեռախոսազրույց է ունեցել արքայազնի խորհրդականի հետ։
7 րոպեի ընթացքում լսվում է Խաշոգջիի եւ Թուրքիա ժամանած խմբի 4 անդամների վեճը։ Հենց նրանք էլ լրագրողին տեղափոխել են «Բ» բաժանմունք, որտեղ վարչական բաժիններն են։ Ձայնագրություններում լսվում է, թե ինչպես է Խաշոգջին վիճում իրեն առեւանգողների հետ, հետո լսվում են ֆիզիկական պայքարի, ծեծ ու ջարդի, կտտանքների ձայներ։ Լրագրողի հանդեպ ֆիզիկական բռնությունները 11 րոպե են տեւում, որից հետո լռություն է տիրում։ Քննիչներն ասում են, որ այդ ժամանակ սպանության մասնակիցները միացրել են ռադիոհաճախականության խափանումները, կոտրել են տեսախցիկները եւ մաքրել կոշտ սկավառակները։


Լրագրողի մահվանից 20 րոպե անց այդ խմբից մեկին, հավանաբար սաուդյան հատուկ ծառայությունների աշխատակից 57-ամյա Մուստաֆա Ալ Մադանիին հագցրել են Խաշոգջիի հագուստը, իբր լրագրողը ողջ-առողջ դուրս է գալիս հյուպատոսությունից։ «Սարսափելի է հագնել մի մարդու հագուստը, որին մենք 20 րոպե առաջ սպանել ենք»,- ձայնագրության մեջ ասում է նա։ Տղամարդը բողոքում է, որ Խաշոգջիի կոշիկներն իր ոտքին փոքր են, եւ նրան թույլ են տալիս մնալ իր սպորտային կոշիկներով, ինչն էլ, ըստ Hürriyet-ի, մատնել է հանցագործներին։