ՌԴ-ն Ստամբուլի գագաթնաժողովն օգտագործել է Մերձավոր Արևելքում միջնորդի իր նոր դերակատարումն ամրապնդելու և Սիրիայի վերականգնման համար եվրոպական ֆինանսավորում ստանալու համար, փոխանցում է The Wall Street Journal-ը: Փորձագետ Անդրեյ Կորտունովը հայտարարել է, որ չորս երկրների ղեկավարներն ընդունում են, որ Սիրիայի հակամարտությունն անհնար է կարգավորել ռազմական ճանապարհով`դա կարող է հիմք դառնալ հետագա բանակցությունների համար: Ըստ նրա, դա այն ոլորտներից է, որտեղ ՌԴ-ն և խոշոր եվրոպական խաղացողները կարող են զերծ մնալ հակասություններից: Մինչ այդ, երբեք չեն եղել քննարկումներ`սիրիական գործընթացում Եվրոպայի ներգրավման առումով: