25.04.2025
Իսրայելը պատրաստ է գրոհել С-300 համակարգերը, եթե դրանք հարվածեն իսրայելական թիրախներին
prev Նախորդ նորություն

Բոլթոն․ ԱՄՆ-ը ծրագրում է Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել

Անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել, որոնք ուղղված կլինեն նավթային, բանկային եւ տրանսպորտային ոլորտներին։

«Մեր նոր պատժամիջոցները սրանցից ավելի կոշտ կլինեն։ Մենք չենք բավարարվի անցյալում եղած պատժամիջոցների մակարդակով»,- Fox Business-ին տված հարցազրույցում ասել է Բոլթոնը։

Բոլթոնը նշել է, որ պատժամիջոցները «հսկայական» ազդեցություն են գործել Իրանի տնտեսության վրա՝ ռիալն ընկել է 70 տոկոսով, ինֆլյացիան չորս անգամ մեծացել է։ Նա նաեւ հավելել է, թե այս ամենը կհանգեցնի նրան, որ Իրանը «չի կարողանա շարունակել իր միջուկային ծրագիրը, ֆինանսավորել ահաբեկչությունը եւ Մերձավոր Արեւելքում զբաղվել ռազմական գործունեությամբ»։

ՀԳՀԾ-ի հանդեպ Վաշինգտոնի վերաբերմունքն ԱՄՆ-ի թուլացման ապացույցն է. Էրաղչի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար