30.04.2025
Թուրքիան սաուդցիներին մեղադրում է Խաշոգջիի սպանության հետքերը թաքցնելու մեջ
prev Նախորդ նորություն

Իսրայելը պատրաստ է գրոհել С-300 համակարգերը, եթե դրանք հարվածեն իսրայելական թիրախներին

Իսրայելը պատրաստ է գրոհել Սիրիայում տեղակայված ռուսական С-300 հակաօդային պաշտպանության համակարգերը, եթե դրանք հարվածեն իսրայելական թիրախներին: Այդ մասին հայտարարել է Իսրայելի շրջակա միջավայրի պաշտպանության ու մշակութային ժառանգության, Երուսաղեմի հարցերով նախարար, ռուս-իսրայելական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Զեև Էլկինը:


Նա նշել է, որ այդ զինատեսակի մատակարարումը մեծ սխալ էր, քանի որ սիրիացի զինվորները ոչ միշտ են ճիշտ կիրառում տեխնիկան և կարող են քաղաքացիական օդանավ խոցել:


«С-300-ի գործողության շառավիղը մեծ է ու ծածկում է Իսրայելի ամբողջ տարածքը: Այնպես որ` սիրիացիները ցանկության դեպքում կարող են փորձել Իսրայելի օդային տարածքում գտնվող ռազմական կամ նույնիսկ քաղաքացիական ինքնաթիռ խոցել»,- ասել է Էլկինը:

Բոլթոն․ ԱՄՆ-ը ծրագրում է Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը