5.04.2026
Իսրայելը կոչ է արել միանալ հակաիրանական պատժամիջոցներին
prev Նախորդ նորություն

Թուրքիան սաուդցիներին մեղադրում է Խաշոգջիի սպանության հետքերը թաքցնելու մեջ

59-ամյա սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո Էր Ռիադը դեպքի վայր մասնագետներ է ուղարկել, որոնց խնդիրը եղել է թաքցնել հանցագործության հետքերը։ Այս մասին հայտարարել է թուրքական կառավարության ներկայացուցիչը։ Նա նաեւ հավելել է, որ փորձագետների մեջ եղել է քիմիկոս եւ թունաբան՝ տեղեկացնում է DW-ն։

«Մենք կարծում ենք, որ նրանք երկուսն էլ Թուրքիա են եկել թուրքական ոստիկանության խուզարկությունից առաջ Ջամալ Խաշոգջիի սպանության ապացույցները վերացնելու միակ նպատակով»,- ասել է նա։

Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։

Իսրայելը պատրաստ է գրոհել С-300 համակարգերը, եթե դրանք հարվածեն իսրայելական թիրախներին
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար