25.04.2025
Նավթ սպառողներին ծանր օրեր են սպասվում. Իրանի նավթի նախարար
prev Նախորդ նորություն

Ռուսաստանում կարող է ազգային կրիպտոարժույթ հայտնվել

Ապագայում Ռուսաստանում կարող է հայտնվել ազգային կրիպտոարժույթ, որը կդառնա երկրի տարածքում բլոկչեյն-ծառայություններին վճարման միակ օրինական միջոցը։ Այս մասին ասել է Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Անատոլի Ակսակովը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Դա նույն ռուբլին է, ուղղակի՝ կոդավորված, եւ նա հետեւում է բլոկչեյնի մասնակիցների միջեւ դրամական շրջանառությանը։ Այս ռեսուրսը թույլ է տալիս փողերը փոխարինել կրիպտոփողերով։ Օրինակ, դուք բանկ 100 000 ռուբլի եք տանում եւ ստանում եք 100 000 կրիպտոռուբլի՝ մեկը մեկին։ Այս միջոցները դուք օգտագործում եք, որպեսզի բլոկչեյնում ֆիքսված ապրանք գնեք»,- ասել է Ակսակովը:

Ըստ նրա՝ ազգային կրիպտոարժույթը ռուսական տնտեսությանն անհրաժեշտ է բլոկչեյնի տեխնոլոգիայի հետ կապված գործընթացները սպասարկելու համար։ Աշխատել այն կարող է միայն համապատասխան օրենսդրության ընդունումից հետո, որը կկարգավորի թվային ֆինանսները։ Պետդուման ծրագրում է մինչեւ տարվա վերջը քննարկել դրանք։

Սիրիայում մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 1,5 միլիոն փախստական
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար