26.11.2024
Լուկաշենկո. Բելառուսում Ռուսաստանի ռազմական բազայի անհրաժեշտություն չկա
prev Նախորդ նորություն

Զարիֆ. Թրամփը ստիպված կլինի փոխել Իրանի նկատմամբ իր քաղաքականությունը

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ որոշ ժամանակ անց ԱՄՆ նախագահը ստիպված կլինի փոխել Իրանի նկատմամբ իր քաղաքականությունը:


ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ շրջափակումների նոր փուլի գործադրմանը,  նա ասել է. «Այս պատժամիջոցներն ուղղված են Իրանի ժողովրդի դեմ: ԱՄՆ-ն շրջափակումների ցուցակի մեջ ներառել է նախապես լուծարված ընկերությունների, սակայն սա ԱՄՆ-ի կառավարության հուսահատության նշանն է»:


Նա նաև վստահություն է հայտնել, որ վատ օրեր են սպասում ԱՄՆ կառավարությանը:


«Այն կառավարությունը, որ նույնիսկ չի կարողացել իր ժողովրդին ապացուցել, որ այդ քաղաքականությունները ԱՄՆ-ի ժողովրդի օգտին են և ԱՄՆ-ի ազգային շահերը պաշտպանելու փոխարեն, իր աջակիցների փոքր խմբի շահերն է պաշտպանում»: