ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների երկրորդ փաթեթն այս կամ այն կերպ կանդրադառնա նաև Ադրբեջանի վրա: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նա նշել է, որ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները սահմանափակելու են Ադրբեջան-Իրան հարաբերությունների խորացումը առևտրա-տնտեսական և էներգետիկ ոլորտներում:Նա նշել է, որ Ադրբեջանը, սակայն, չի պատրաստվում զրոյացնել հարաբերություններն Իրանի հետ:Ըստ նրա, դրանք զրոյացված չէին անգամ Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի կիրառած պատժամիջոցների ժամանակ:Նա հավելե է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունների ֆորմատն ու ծավալը մնալու է այնպիսին, ինչպիսին եղել է: