25.04.2025
Թրամփ. Խաշոգջիի սպանության մեջ մեղավոր է «աշխարհը, որ դաժան վայր է հանդիսանում»
prev Նախորդ նորություն

Ամերիկյան ռազմակայաններն իրանական հրթիռների հասանելիության գոտում են

Ամերիկյան ռազմակայանները, որոնք տեղակայված են Աֆղանստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի տարածքում, նաև Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ-ի ավիակիրներն՝ իրանական հրթիռների հասանելիության գոտում են, հայտարարել է «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջազադեն:


«Դրանք գտնվում են մեր հասանելիության սահմաններում, և մենք կարող ենք հարված հասցնել դրանց, եթե նրանք (ամերիկացիները) գործողություններ ձեռնարկեն», - ասել է նա՝ հավելելով, որ ամերիկյան ավիակիրներն Իրանի թիրախներն են: Հոկտեմբերին Հաջազադեն հայտարարել էր, որ Իրանը մեծացրել է իր հականավային հրթիռների հեռահարությունը և այժմ կարող է հակառակորդի թիրախները խոցել 700 կիլոմետր տարածության վրա:

ԱՄՆ-ը կոչ է անում ՌԴ-ին` ազդել Իրանի վրա Սիրիայից հեռանալու հարցում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար