26.11.2024
ՄԱԳԱՏԷ-ն հաստատեց Իրանի կողմից միջուկային գործարքով պարտավորությունների կատարումը
prev Նախորդ նորություն

Թրամփ. Խաշոգջիի սպանության մեջ մեղավոր է «աշխարհը, որ դաժան վայր է հանդիսանում»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ մեղավոր է աշխարհը, որ դաժան վայր է հանդիսանում։


Այսպիսի կարծիք ամերիկյան առաջնորդը լրագրողներին հայտնել է հինգշաբթի օրը՝ Ֆլորիդա նահանգում գտնվող իր Mar-a-Lago կալվածքում, որտեղ նա անցկացնում է Երախտագիտության օրը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։


Այդ մասին նախագահն ասել է, երբ նրան հարցրել են, թե լրագրողի սպանության համար ում պետք է պատասխանատվության ենթարկել։ «Հնարավոր է՝ պատասխանատվության պետք է ենթարկել աշխարհին, որը դաժան վայր է հանդիսանում։ Աշխարհը շատ դաժան վայր է»,- նշել է նա։