Սիրիան Հալեպի գնդակոծության համար մեղադրել է ահաբեկիչներին քիմնյութեր սպասարկած երկրներին
Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նոյեմբերի 24-ին Հալեպում տեղի ունեցած ահաբեկչությունը հետեւանքն է այն փաստի, որ որոշ երկրներ հեշտացնում են քիմիական նյութերի հասանելիությունը զինված ահաբեկչական խմբավորումների համար, որոնց որպես գործիք են օգտագործում սիրիացի ժողովրդի դեմ: Այս մասին հաղորդում է ՍԱՆԱ-ն:
Ինչպես նշել է երկրի արտաքին գործերի նախարարությունը, դա արվել է ահաբեկչությունը հովանավորվող երկրների հետախուզական ծառայությունների կողմից նախօրոք պատրաստված բեմականացման միջոցով՝ Սիրիայի կառավարությանը մեղադրելու համար:
Նոյեմբերի 24-ին ահաբեկչական խմբավորումները մի քանի տասնյակ քլորով լցված ականանետային ռումբեր են նետել Ալ-Հալդիա, Ալ-Համադանիա, Աշ-Շահբա, Ջամիյաթ Ազ-Զախրա թաղամասերի եւ Ան-Նիլ փողոցի վրա:
Արդյունքում շնչահեղձությունից տուժել է 107 մարդ, հիմնականում կանայք, երեխաներ եւ ծերեր, վնասվել է նաեւ մասնավոր եւ պետական սեփականությունը: