5.04.2026
Արևմյան Ասիայում ավարտվել է ԱՄՆ-ի գերիշխանության ժամանակաշրջանը. իրանցի գեներալ
prev Նախորդ նորություն

Իրանը Եվրոպային կոչ է անում կատարել տնտեսական պարտավորությունները

Եվրոպան Իրանի հանդեպ պետք է գործի իր տնտեսական պարտավորությունների համաձայն։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին՝ տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Թեհրանը կատարում է Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի շրջանակներում իր վրա վերցրած պարտավորությունները, որոնք վերաբերում են իրանական միջուկայի ծրագրին։ Սպասվում է, որ ԵՄ-ն փոխադարձությամբ կպատասխանի եւ կկատարի իր վրա վերցրած տնտեսական պարտավորությունները՝ պահպանելով իր քաղաքական պարտավորությունները»,- հայտարարել է նա։

Արակչին հիշեցրել է, որ ԱՄՆ-ը դուրս է եկել Իրանի հետ պայմանագրից՝ խախտելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւը։ Նա հավելել է, որ ՀՀԳՊ-ն տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության, ինչպես նաեւ միջուկային ռեժիմի չտարածումն ամրապնդելու նոր հնարավորություններ է ստեղծել։

Արաքչի. ԱՄՆ-ի պատժամիջոցները միջազգային անկայունություն են ստեղծում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար