25.11.2024
Արդեն ստորագրվել է Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերման հրամանը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Չպետք է ակնկալել ԱՄՆ-ի հեռացում Մերձավոր Արևելքից

Ամերիկյան իմպերիալիզմը չի հրաժարվի տարածաշրջանում իր ազդեցության կիրառումից, բացի այդ, ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայի ու ՌԴ-ի մերձեցումից: Այդ մասին հայտարարել է թուրք փորձագետ Բարիշ Դոսթերը:


Նա նշել է, որ ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է գալու այնքանով, ինչքան նրանք դուրս են եկել Աֆղանստանից ու Իրաքից:


Ըստ նրա, ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումը Սիրիայից պետք է դիտարկել Իսրայելի անվտանգության ապահովման, Իրանին շրջափակելու, քրդական պետություն ստեղծելու ծրագրերի համատեքստում:


Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է թուլացնել ՌԴ-ի ու Չինաստանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում: