25.11.2024
Փորձագետ. Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերումը զրկում է ԱՄՆ-ին ազդեցության որևէ լծակից
prev Նախորդ նորություն

Իրանը պատրաստ է երկարաժամկետ հեռանկարով Թուրքիային էներգառեսուրսներ մատակարարել. Ռոհանի

Իրանը պատրաստ է երկարաժամկետ հեռանկարով Թուրքիային էներգառեսուրսներ մատակարարել: Իրանի եւ Թուրքիայի գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա նշել է, որ բանկային կապերին աջակցությունը նպաստում է 30 մլրդ դոլար ծավալով ապրանքաշրջանառության բարձրացման համար, հաղորդում է Mehr-ը:

«Մենք կարող ենք պատժամիջոցները Իրանի եւ Թուրքիայի տնտեսությունների միահյուսման հնարավորության վերածել՝ համապատասխան կառավարմամբ: Մենք պետք է արտոնյալ առեւտրից ազատ առեւտրի ճանապարհով գնանք, մենք պատրաստ ենք աջակցել եւ անհրաժեշտ պայմաններ ներկայացնել իրանական էներգետիկ շուկայում թուրքական ներդրողների ներկայության համար»,- ասել է նա:

Նրա խոսքով, «Իրանն ու Թուրքիան տարածաշրջանում երկու անվտանգ երկրներ են, որոնք մեծ քայլեր են ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում եւ խաղաղության եւ զարգացման հաստատման գործում»:

Ընդգծելով, որ «մեր անվտանգությունը կախված է մյուսների անվտանգությունից», նախագահ Ռոհանին ավելացրել է, որ «տնտեսական գործունեությունն անհնար է առանց անվտանգության, աջակցության եւ ֆինանսական աջակցության»:

«Արեւելյան եւ արեւմտյան տարանցիկ երթուղիների միացումը Իրանի եւ Թուրքիայի կարեւոր ռազմավարական առավելություններից մեկն է», - ասել է Ռոհանին: