25.11.2024
Քրդերի և Դամասկոսի երկխոսությունը կարևոր է. Զախարովա
prev Նախորդ նորություն

Փորձագետը կանխատեսել է սարսափելի սցենար` Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո

Ամերիկացիների կողմից Սիրիայից դուրս գալու մասին հայտարարությունը կարող է լինել սարսափելի սցենարի մի հատված: Սիրիայում կարող է տեղի ունենալ քիմիկան սադրանք, ինչից հետո ամերիկացիները կհարվածեն Սիրիայում գտնվող իրանցիներին ու կտապալեն Ասադի կառավարությունը: Այդ մասին հայտարարել է արևելագետ Վիտալի Նաումկինը:


Նա նշել է, որ ԻՊ-ի դեմ պայքարից բացի ԱՄՆ-ն Սիրիայում ունի նաև այլ նպատակներ` Իրանի դուրս մղումը:


Ըստ նրա, Թրամփը դուրս է բերում ամերիկյան զորքերը Սիրիայից, ինչին կարող է հետևել քիմիական զենքի կիրառությամբ սադրանք ու դրա մեղավորությունը կվերագրեն Բաշար Ասադին: ԱՄՆ-ն կարող է հարվածել Սիրիայում իրանական օբյեկտներին ու հասնել Ասադի իշխանության տապալմանը: